Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Օսկարի» մրցանակակիրները

«Օսկարի» մրցանակակիրները
03.03.2014 | 19:25

Հայտնի են ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները: «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարիները» ֆիլմը: «Տարվա լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնին` «Ձգողականություն» ֆիլմի համար: «Լավագույն տղամարդ դերակատար» մրցանակի է արժանացել Մեթյու Մակքոնահին` «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմի համար: «Տարվա լավագույն դերասանուհի» մրցանակին է արժանացել Քեյթ Բլանշեթը` «Ժասմին» ֆիլմի համար: «Սառած սիրտ»-ը տարվա լավագույն անիմացոն ֆիլմն է: Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել իտալական «Մեծն գեղեցկություն» ժապավենը: Ներկայումս «Օսկար» մրցանակը տրվում է 24 հիմնական անվանակարգերում։

Ի դեպ, այս տարի «Օսկարը» համեմավել է հայկական «աղուհացով»: Մրցանակաբաշխությունը վարող հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը պիցցա է հյուրասիրել առաջին շարքում նստած աստղերին: Պարզվել է, պիցցան առաքող սննդի արտադրության կետերի ցանցը պատկանում է հայ գործարարի:

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ